понедельник, 2 мая 2016 г.

ՀՐԱՇՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ...



Ֆուբոլ խաղալու հանդեպ սերը հաղթեց փողին: Ապացուցելով որ ինչքան էլ փող ունենաս, միևնույնն է առանց զգացմունքների ճանապարհդ երկար չի լինի:
Հնարավոր է նմանատիպ զգացմունք լիներ, եթե Տոտենհեմը դառնար չեմպիոն, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է:
Վերջին հույսը Տոտնհեմին տվեց Մանչեսթերը, բայց քաղաքաբնակների պլանները հարամ արեց Չելսին: Այ հենց իսկականից հարամ արեց.. Թիմ, որը ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բացի պահեստային հարձակվող գնելուց, ուրիշ ոչինչ չի արել:
Բացի ամենից Սիթին ու Լիվերպուլը պարտվեցին: Մի դեպքում ծիծաղդ է գալիս, իսկ մյուսում ահավոր ցավոտ պատություն:
Արսենալն էլ հաղթեց ու բարձրացավ 3րդ տեղ: Սա էլ հրաշք համար 2:
Չեմպիոնության համար պայքարը վերջացավ, բայց աղյուսակում ամեն ինչ չէ, որ վճռված է: Չելսին ՝ հատակում ու չեմ էլ խոսի նրա մասին: Լիվերպուլը երկու շանս դեռ ունի Եվրոպայի լիգաին մասնակցելու իրավունք համար: Մանչեսթեր Յունայդեդը, որը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր քերեց ու  մի կողմ դնելով փիլիսոփայությունը, ատամներով կպահի այն: Հուսով եմ Վեսթ Հեմը, որը փայլուն մրցաշրջան անց կացրեց,  կկարողանա իր ուժերը կենտրոնացնել և չկորցնել Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Նաև ուզում եմ, ավելի կոնկրետ բոլորն են ցանկանում, որ Արսենալը չիջնի 3րդ հորիզոնականից...
Հրաշալի մրցաշրջան էր, շնորհակալություն լիգայի բոլոր թիմերին, ովքեր մեզ նվիրեցին սա: Առանձին շնորհակալություն էլ Լեստերին, ով ինչ-որ չափով վերականգնեց մեր մեջ հավատը հրաշքին, իսկ դա ամենակարևորն է: