среда, 13 мая 2015 г.

Կիսաբաց պատուհան, աստղեր, լուսնային լույսի հետ ձուլվող ծխախոտի ծուխ: Սենյակումս ամենն նույնն է` ծխով ծծված գորգեր պատերին, մանկության խաղալիքները պատված մոռացության փոշով, գովասանագրեր խմիչքի դատարկ շշերի ետևում բանտարկված... Կեսգիշեր է: Մեքենաների ձայները և բնակարաններից եկող աղմուկը դանդաղ խորտակվում է լռության և հանդառտության սիմֆոնիայի մեջ...: Ես Լուսինը և Հիշողություններս...: Ափսոսանքի արցունքները ակամայից լրացնում են կոնյակի դատարկ գավաթը: Թվում է, թե կանգ է առել ժամանակը: Միայն երկինք բարցրացող ծխի ստվերն է պահպանում իրականության զգացողությունը: Օրացույցից պոկվեց ևս մեկ էջ, անցավ ևս մեկ անիմաստ և դատարկ օր: Արդեն լուսաբաց է..., ցանկանում եմ, որ կոնյակի բույրը մնա սենյակումս ևս մեկ ժամ... վառվում է վերջին ծխախոտը, և ասես նրա ավարտվելուն պես կվերջանա և այս ամենը. Արթնանում է քաղաքը անվերջանալի մարաթոնի հերթական սերիան հյուրնկալելու համար... Իսկ ես հոգնել եմ այս անգույն ֆիլմից: Փակում եմ աջքերս և թուլանում...

Комментариев нет:

Отправить комментарий