Քանի որ էս վերջի ժամանակները ինչ ասես չեմ սկսել գրել իմ բլոգում հիմա ուզում եմ գրել մի շատ տարօրինակ թեմայի շուրջ:
Եկեք պատկերացնենք Հայաստանում մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ կարող են լավ կարիերա ստեղծել, օրինակ ֆիզիկոս, դերասան, լուսանկարիչ, ռեժիսիոր, նկարիչ, հոգեբան, կամ օրինակ տանը համակարգչային խաղերի թեստ անց կացնող: Խնդալու բաներ եմ ասում չէ? Մեր մոտ նույնիսկ ուսուցիչներն ու բժիշկներն միջինից ցածր աշխատավարձ են ստանում... Հայրենիքումս նման բաներ ընդունված չեն, ստեղ կամ միլիցա կամ հարկաինի աշխատող կամ էլ դեպուտատ պետք ա լինես որ համարվես փող աշխատող: Ու թքաց թե ոնց ես միլլիններիդ հասել, քեզ կհարգեն... Շահից թե ինչից կապ չունի միևնույնն է, դու հարգանքի ես արժանի ու ոչ մեկ չի կանգնի ասի, թէ առաջ ով էր ու ինչ ա դառել հիմա: Ամենահասարակ օրինակը: Մի կին որը ունի 2րդ կարգի հաշմանդամություն, ապրում է միայնակ, ունի փոքր երեխա, ապրում է ծայրահեղ չքավորության մեջ: Աշխատանքի բացակայության, պետության կողմից տրամադրվող միջոցների ճղճիմության պատճառով նա ստիպվաց զբաղվում է մարմնավաճառությամբ: Ու ամեն եկող-գնացող իսկական հայ որի մեջ կա ջիգյար, ազգային ադաթներ ու հոգի, ամեն անցնելուց մի հատ թքում ա իրա վրա ու երկու լավ բառ ա ասում, որովհետև ինքը "պուտանկայա": Նրա համար որ նա ուրիշ միջոց չլինելու պատճառով զբաղվում է դրանով... Լավ, անցում անենք մեր մյուս հերոսին, ինքը դեպուտատի տղայա, "յաշիկ" ա քշում, ու քշում ա ոնց ու որտեղով որ ուզում ա, իրանից սաղ վախում են, ինքը ում ուզի ու ինչ ուզի կանի, ու մյուս օրը հանգիստ էլի Աբովյանը վստրեչ կմտնի: Դուք շատ եք, լսել նման արտահայտություններ, ուղղակի ամեն անգամ նման արտահայտություններ լսելիս, դիմացինիս ինտօնացիայի մեջ նկատում եմ հրճվանքի ու հպարտության նոտաներ... Մի դեպքում իր երեխաի համար, ամենավերջին ստորությանը համաձայնված կնոջը դուք վիրավորում եք զուտ նրա համար որովհետև դուք հայ եք ու "ճիշտ ա էդ", մյուս դեպքում քծնում ...կամ լավագույն դեպքում լռում... մի մարդու ում հաշվին տասնյակ անմեղ կյանքեր կան... Շատ մեծ հաջողությամբ հաջորդը կարա լինի քո հարազատը, մայրդ, հայրդ կամ դու ինքդ.... Ինչի համար ազգ ջան? Գուցե մի դեպքում գործ ունեք միայնակ կնոջ հետ, իսկ մյուսում ձեզնից հարուստ ու ուժեղ մարդկանց հետ ?...
P.S. Մի խառնեք հայրենասիրությունը ձեր չկայացած "ես"-ը կայացնելու հետ, վերջիվերջո կարգին տղեն երբեք չի փոխվում...

Комментариев нет:
Отправить комментарий