Ժամանակակից ֆանատների մասին
Ամեն անգամ նայում եմ ու աչքերս լցվում են:
Անկոտրուն ու հզոր թիմ, լեգենդար ավագով: Թիմ որ չի ունեցել նույն հնարավորությունները ինչ իր հավերժ մրցակիցները Անգլիայում, բայց ունեցել է նվիրում, որի շնորհիվ նա
3:0 հաշվից հետո կարողանավ չկոտրվել, ուժ գտնել իր մեջ հաշիվը ՀԱՎԱՍԱՐԵՑՆԵԼՈՒ ու հետխաղյա 11 մետրանոց հարվածներով ՀԱՂԹԵԼ, մի այլ փառահեղ պատմություն ունեցող լեգենդար թիմի՝ Միլանին:
Անցել է 10 տարի, բայց միևնույնն է սա Ֆուտբոլի պատմության ամենագեղեցիկ ու դրամատիկ էջերից մեկն էր: Ես հպարտ եմ, որ թեկուզ ոչ մարզադաշտից, բայց ուղիղ եթերով դիտել եմ այս հանդիպումը:
Ուղղակի, ժամեր առաջ կարդում էի ֆորումներից մեկում, մի տղա գրել էր. «Ինչ Չելսի, Ինտեր կամ Լիվերպուլ, նայեք Սուարեսին, Մեսսիին ու Նեյմարին ու զգացեք ում պիտի սիրեք»...
Իսկ հիմա մի քանի գլխավոր պատճառ կա երկրպագու դառնալու
1. ֆուտբոլ սիրող մարդկանց ավելի լավ աչքով են նայում
2. առանձնանալու ևս մի ձև
3. բոլորը սիրում են ինչի ես էլ չսիրեմ
Բնականաբար խոսքը չի գնում այժմյան աղջիկ ֆաների մասին, ում համար Ռոնալդուն մռութ ա, վերջ սկսում եմ Ռեալ երկրպագեմ: Ընդհանրապես, աղջիկների գործողություննրի ու որոշումների 99 տոկոսը նույնիսկ իրանք չգիտեն թե ինչի են անում: Ինչևէ:
Ուղղակի հիշեք, որ ֆուտբոլը հրաշք է ու նրա հիմքում ընկած է փոխադարձ հագանքը: Ֆուտբոլը արժանի չի նրան, որ իրեն չեք-ինի կամ ստատուս գրելու համար նայեն:
Սիրեք, նայեք ու խաղացեք այս խաղը:
Սիրով Արմ:

Комментариев нет:
Отправить комментарий