Երեկ կայացավ Ռեալ Մադրիդ-Խետաֆե հանդիպումը և սերուցքայինները կարողացան 4:1 հաշվով ջարդել մրցակցին: Բայց.... Մինչ բոլորին շնորհավորելը ու ասելը, որ մեր շատ սիրած թիմը ոչնչացրեց հակառակորդին, թե խաղային թե դիրքային պայքարում, դա մի քիչ սխալ կլինի... Որովհետև
ա) խաղում էինք մենք ոչ ֆավորիտ թիմի հետ, որի խնդիրը ըստ ինձ ամեն տարի դա պրեմիերայում մնալն է լավագույն դեպքում Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելը
բ) բնական է, որ Ռեալը պետք է հաղթեր այն էլ խոշոր հաշվով, որովհետև հիմա Ռաֆան ունի խնդիր, որ "տեսեք ես դեռ ասելիք ունեմ ու դեռ ամեն ինչ դեռ առջևում է, հա ինչ որ մեզ բոլոր իմաստներով "արեցին" Էլ կլասսիկոյի ժամանակ, (ու հաջորդ խաղին 90% ով նույն պատկերն է լինելու) դրա տեղը մենք կարում ենք "կատոկել" Խետաֆեներին ու նման միջակ թիմերի:
Ինչ վերաբերվում է խաղին` հենակետային չկար ուղղակի, նենց տպավորություն էր որ 10 ֆուտբոլիստով էին դաշտ դուրս եկել, Մոդրիչը ստիպված էր անընդհատ իջնել խորքից գնդակը վերցնել ու գրոհ սկսել, պաշտպանությունում խնդիրներ կաին, պարզվեց որ ընդհանրապես Բեյլն էլ էր խաղում, Կրիստիանոն որ ուզում էր իր իմացած բոլոր հնարքները մի խաղի ընթացքում ցուցադրեր: Մի խոսքով հավերժ խնդիրներ, որոնց դժվար թե անդրադառնան հաղթանակով ուրախանալու դեպքում:
Խնդիրը նրանում չի, որ ես չեմ սիրում Բենիտեսին ու ամեն ինչում նրան եմ մեղադրում, ոնց անում են հիմակվա Ռեալի "ֆաները", որոնք Ռեալ-Բարսա խաղից հետո նոր իմացան, որ Ռամոսը Ռեալի ավագն է ոչ թե Բարսաի դարպասապահը, որ Ռոնալդինյոն արդեն Բարսայում չի խաղում... Խնդիրը հենց նրանում է որ Բենիտեսը մեծ սեր ունի ավիրակ սարքել փառահեղ անցյալով ակումբները, ու նենց ավիրակ որ մի 10 տարի պետք գա այդ ավիրակները հավաքելու ու զրոից թիմ կառուցելու համար: Ու ես չեմ ուզում որ հաջորդը իմ սիրած թիմը դառնա; Այս անգամ բոլոր առումներով թույլ թիմ էր տղեքը հաղթեցին, բայց հաջորդ անգամ կարող է թույլ թիմ չլինել...

Комментариев нет:
Отправить комментарий